17.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով քննարկում:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, այլք:

***

Հոկտեմբերի 17-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացները ռուս-ամերիկյան հարբերությունների համատեքստում:

***

Հոկտեմբերի 17-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ  Կարեն Վերանյանը կանդրադառնա  հոկտեմբերի 16-ին Ժնևում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։

***

Հոկտեմբերի  17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

ԹԵՄԱ՝    Ժնևում կայացել է  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. հրապարակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը:




Լրահոս