ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Ս.թ. հոկտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիտարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև կնքված համաձայնագրի շրջանակը և ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում:
Անդրադարձ կկատարվի նաև Պարենի համաշխարհային օրվան, որն այս տարի նշվում է «Փոխենք միգրացիայի ապագան: Ներդրումներ կատարենք պարենի անվտանգության և գյուղի զարգացման ոլորտներում» կարգախոսով:
***
Հոկտեմբերի 18-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:
Թեման՝ Աշխարհաքաղաքական նոր զարգացումներ, ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներ:
***
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին` ժամը 13:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական 3 տուն) տեղի է ունենալու միջգերատեսչական հանձնաժողովի հարթական նիստը:
Նիստում հիմանականում քննարկվելու են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին նախատեսվող համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքները: Կներկայացվի ՀՀ մարզերում փակված կամ փակման ենթակա աղբավայրերի վերաբերյալ տեղեկատվություն, կքննարկվեն այլ հարցեր:
***
Հոկտեմբերի 18-ին, ժ. 12:00-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նարարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 3-րդ հարկ) տեղի է ունենալու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մամուլի ասուլիսը՝ նվիրված մեկամյա գործունեությանը:
***
Հոկտեմբերի 18-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Տարբեր ազգերի մշակույթները մեկ երեկոյի ընթացքում՝ մեկ հարկի տակ.Հոկտեմբերի 21-ին Երևանում 3-րդ անգամ կանցկացվի «Աշխարհի գույները» փառատոնը` «Խճանկար» խորագրով. փառատոնի նպատակը. կազմակերպիչները. մասնակիցները. հետագա անելիքները»:
Բանախոսներն են՝
1.Արմանի (Արման Կարապետյան)-հեղինակ-կատարող, լրագրող, հաղորդավար
2.Ռիմա Սարիբեկյան-Ժողովրդական երգչուհի, մոսկովյան <<Գեղեցկությունը փրկում է աշխարհին>> համամիութենական մրցույթի առաջին մրցանակակիր
3.Արմեն Դալլաքյան-դերասան, ռեժիսոր, եչգիչ
4.Իրինա Թովմասյան-հաղորդավարուհի, Միսս Հայաստան-2001, heqiat.am-կայքի հիմնադիր
5.Մեգի Բադիրյան-պատանի երգչուհի
Հոկտեմբերի 18-ին, ժ.11:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիս (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 8-րդ հարկ):
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը և Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
***
Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բուռն արձագանքը, ինչպես նաև նախագծի վերաբերյալ շրջանառվող տարակարծությունները՝ ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է թեմայի շուրջ Կլոր սեղան-քննարկում: Քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին ժամը 11-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հասցե՝ Զաքիյան 7-2, 4-րդ հարկ:
***
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը կխոսի «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայի շուրջ:
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Razm.info-ի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը կխոսի Ադրբեջան-Բելառուս հարաբերությունների, ռազմատեխնիկական համագործակցության և Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին:
***
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին և 19-ին տեղի կունենա թվով 8-րդ Ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը “Սոցիալական և Համերաշխ Տնտեսություն և Սոցիալական Գործընկերության Խթանում. Շվեյցարիայի լավագույն փորձը” խորագրով և հայ-շվեյցարական բիզնես ֆորում սոցիալական ձեռնարկատիրության համատեքստում:
***
հոկտեմբերի 18-ին, ժ․ 14։20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ՝ մասնակցելուստանդարտների համաշխարհային օրվան նվիրված «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի» խորագիրը կրող միջոցառմանը ևլուսաբանելու այն։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՄԱԿ Հայաստանիգրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի դեսպան Բրեդլի Բուզետտոն և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը։
Միջոցառման ընթացքում պարգևներ ու շնորհակալագրեր կհանձնվեն որոշ ընկերությունների, որոնք առավել ակտիվ դերակատարում ենունեցել ստանդարտացման աշխատանքներում ու ստանդարտների կիրառման ոլորտում, և աչքի են ընկել նորարարական լուծումներով ուարտադրանքներով։
***
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. ղարաբաղյան հիմնահարցի հետագա զարգացումները» թեմայով։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն հոկտեմբերի 16–ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները։ Ասուլիսի բանախոսները կանդրադառնան ղարաբաղյան հիմնահարցի հետագա հնարավոր զարգացումներին։
Ասուլիսի բանախոսներն են.
– «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր Արեգ Գալստյանը,
– «The Armenian Interest» կենտրոնի ղեկավարրի տեղակալ, էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանը։