ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ քանի՞ դասաժամի բացակայության դեպքում կարող է քոլեջի կամ ուսումնարանի տնօրինությունը ուսանողին հեռացնել հաստատությունից:
Նարինե Հովհաննիսյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ժամաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուհից հեռացման դեպքում ուսանողի դիմումի համաձայն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը եւ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում: Ի դեպ, բուհերից հեռացված ուսանողները կարող են վերականգնել ուսանողական իրավունքները պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում: