ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը: Նա նշեց, թե քննարկումն ինքնանպատակ չէ: «Քաղաքական որոշումն ունենալ նման կարգավորումներ երեկ չի առաջացել: Այդ ցանկությունը կար 2014 թվականին և նման բան նախատեսվում էր: Շատ է խոսվում հանրային պահանջի մասին, շատ մարդիկ ասում են, որ համապատասխան հանրային պահանջ գոյություն չունի և դա տարօրինակ է լսել այն մարդկանցից, ովքեր համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ չունեն», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: