Ինչի՞ն են ուղղվելու օպտիմալացման հետևանքով տնտեսված միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը արդեն մշակել է Շիրակի եւ Կոտայքի մարզերի առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման նախագծերը: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Դուք միշտ հայտարարում եք, որ համակարգը օպտիմալացնում եք, բայց դեռեւս երկու հոգեբուժարան են միացել իրար: Ի՞նչ եք մտադիր օպտիմալացման մասով առաջիկայում անել: Որքա՞ն եք նախատեսել տնտեսել եւ ո՞ւր եք ուղղելու տնտեսված միջոցները: Նաեւ` ի՞նչ են անելու օպտիմալացված բուժհաստատություններից դուրս մնացած մարդիկ, որ առողջ մնան:

– Համակարգում իրականացվող օպտիմալացման ծրագրերի մասին կարող եմ ասել, որ դրանք հիմնված են մի կողմից կրկնվող գործառույթները կրճատելու, մյուս կողմից` բժշկական ծառայությունների հասանելիության եւ բուժկենտրոնների զբաղվածության ապահովման վրա։

Ավելացնեմ, որ տնտեսված գումարներն ուղղվում են առկա բուժական խնդիրների լուծմանը։ Օրինակ` «Նորք» հոգեկան առողջության կենտրոնի եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի միավորման արդյունքում տարեկան տնտեսվող շուրջ 300 մլն դրամից 100 մլն դրամը կհատկացվի Ավանի եւ Նուբարաշենի հոգեբուժարաններում առկա խնդիրների լուծմանը, մնացած 200 մլն դրամից 100-ը կհատկացվի հոգեբուժական ծառայության բարելավմանը, եւ եւս 100 մլն դրամը` հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: Արդեն իսկ մշակվել է Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման նախագիծը, ընթարքի մեջ է Կոտայքի մարզի ծրագրի մշակումը։ Ինչ վերաբերում է բուժանձնակազմին, ապա օպտիմալացված բժշկական կազմակերպությունների մասնագետներին առաջարկվում է պեպատվերի շրջանակում վերապատրաստվել այն մասնագիտությունների գծով, որոնց անհրաժեշտությունն այսօր համակարգում կա։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս