
Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին։ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։
Թանկյանը տպավորված էր փորձով և նվագախմբի՝ իր ստեղծագործության կատարմամբ:
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում, շատ ոգևորվեցի: Մի քանի շտկումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի: Շատ ոգևորված եմ Խաչատրյանի փառատոնի և նվագախումբը տեսնելու կապակցությամբ»,- փորձից հետո լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում նշեց Սերժ Թանկյանը:
«Օրկա» սիմֆոնիան հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում ներկայացվի առաջին անգամ։