Լևոն Հայրապետյանը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում բանտում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Նա խնդրել է իրեն հուղարկավորել ծնողների կողքին:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:

Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանը առողջական ծանր վիճակում էր հայտնվել:

Նա մեծ ներդրումներ է կատարել Լեռնային Ղարաբաղում։




Լրահոս