ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը միաժամանակ մի քանի բանկերում ավանդի դնի, ապա դրանք բոլո՞րն են երաշխավորվում, թե՞ միայն մեկը: Եվ ցանկանում եմ իմանալ՝ երաշխավորվո՞ւմ են արդյոք այլ արժույթներով ավանդները:
Լենա Հակոբյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք՝ այո՛, եթե ավանդատուն ունի ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում` առավելագույն սահմանաչափով: Նշենք նաեւ, որ երաշխավորվում են ավանդատուի ե՛ւ դրամային, ե՛ւ արտարժութային ավանդները:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավանդի հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: