20.10.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի 20ին՝ ժամը 13։00ին, Ազատության պողոտա 14/2 հասցեում տեղի կունենա «Երևանում ֆրանսիական Ուռուցքաբանական Կենտրոն»իբացումը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես նաև  մեր երկրում կազմակերպելբարձրակարգ՝ միջազգային չափանիշներին համապատասխանբուժում՝ առանց եվրոպական երկրներ մեկնելու: Կենտրոնը բացվում է «Նորման»հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Ֆրանսիայից դոկտոր Նորբերտ Ավետյանը և Անն Լանգլուան։

***

Ուրբաթ` հոկտեմբերի 20–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, նվիրված Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացման 25–ամյակին, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությանը երկրում։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն ծրագրի նվաճումները և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Հայաստանում նախատեսված ծրագրերը։

Ասուլիսի բանախոսն է` Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարյասին։

***

Հոկտեմբերի 20-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ սպառողական շուկայի միտումները: Ամփոփ դիտարկումներ վերջին թանկացումների հնարավոր պատճառների վերաբերյալ

***

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի նոյեմբերին Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի շրջանակում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին (ՀԸԳՀ):

***

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա դիզայներ,քանդակագործ, նկարիչ Արման Նուռի ասուլիսը:

ԹԵՄԱ – Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեում Նուռը ստացել է Մեդիչիի  «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը։Հոկտեմբերի 6-15-ը կայացած բիենալեի «Ոսկերչության արվեստ» անվանակարգում  Նուռը դարձել է գլխավոր մրցանակակիր:

***

Հոկտեմբերի 20-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ հասարակական – քաղաքական գործիչների մասնակցությամբ։

Թեման՝   «Կատալոնիայի հայկական խայտառակությունը»։

Բանախոսներն են՝

Մարիամ Ավագյան -Ադր.ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող
Մարտին Իսրայելյան – «Ադր.ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ
Տատյանա Մինասյան -հասարակական գործիչ

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 09:00-ին Radisson Blue հյուրանոցում կմեկնարկի «Միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների կենսաբանություն և բուժում»  խորագրով EHA միջազգային 2-րդ կրթական սեմինարը, որը կազմակերպվել է Եվրոպական և Հայկական արյունաբանական ասոցիացիաների համատեղ ջանքերով:

Սեմինարին մասնակցում են Ֆրանսիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից ժամանած ոլորտի անվանի բժիշկներ, նաև առաջատար մասնագետներ Հայաստանից՝ Արյունաբանական կենտրոնից:

***

Հոկտեմբերի  20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ  Խաչատուր Գասպարյանը և փաստաբան Դավիթ Վարդանյանը:

ԹԵՄԱ՝   «Ընտանեկան բռնության» մասին օրինագծի  հոգեբանական և իրավական գնահատականը:

***

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա ««Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկանբռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենք»-ի առավելություները կամ խնդրահարույց լինելը» թեմայով մամլո ասուլիսը:

Բանախոսներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ ԱրտաշեսԽալաթյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավապաշտպան Նարե Արամյանը և փաստաբան Հայկ Եգանյանը:

Բանախոսները կանդրադառնան օրենքին, դրա շուրջ ծավալված աղմուկին, ընտանիքներին սպառնացող վտանգին և թեմային առնչվող միշարք այլ խնդիրների:

***

Ուրբաթ` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու դրա արդյունքները» թեմայով։

Ասուլիսի բանախոսն է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։




Լրահոս