ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է դանիական ընկերությունը հրաժարվել վարկի տրամադրումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերության գլխին սեւ ամպեր են կուտակվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը։

Այսօր լրագրողները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեցին հետևանքների մասին: Մանուկյանը նշեց, որ Հայաստանի վարկանիշի առումով սա իհարկե մտահոգիչ է: «Նույն խնդիրն ունեինք նաև Ամուլսարում: Կար փորձագիտական եզրակացություն արված շահագործողի կողմից, հետո հայտնվեց ևս մեկը, որը տարաբևեռ էր: Այս պարագայում ևս խնդիրը նույնն էր», – նշեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս