Հարց քաղաքացիներից` անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անշարժ գույքի սեփականության վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ կադաստրի պետական կոմիտեի կողմից պետական գրանցում չի կատարվել:

Հովհաննես Եփրեմյան (55 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ՝ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այսինքն՝ եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998թ. մարտի 1-ից հետո չեն գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով:




Լրահոս