
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է:
90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Պոկումում Դալալյանը գլխավերեւում պահեց 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաեւ Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 + կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (105 + կգ):