ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն այժմ զբաղվում է հայրենակցական գործունեությամբ: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե լինելով «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության ղեկավար՝ սերտ կապ է պահում Հայաստանի եւ Ջավախքի հետ:
Պարզվում է՝ նախկին պատգամավորն իշխանություններից ամենեւին էլ նեղացած չէ, որ վեցերորդ գումարման խորհրդարանում չի հայտնվել, եւ այդ հանգամանքը չի խանգարում այժմ էլ համագործակցել նրանց հետ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական կանխատեսումներին, ապա Վարդապետյանը դեռ վաղ է համարում խոսել, թե 2018 թվականից հետո ով կլինի ՀՀ վարչապետ:
«Ես այդ ուղղությամբ չեմ մտածում, նոստրադամուսյան գուշակությունների կողմնակից չեմ: Դուք ուզո՞ւմ եք, որ ես ենթադրություններ անեմ: Ես այն կարծիքին եմ, որ Սերժ Սարգսյանը թիմի ղեկավարն է, եւ ի դեմս նրա՝ մենք ունենք անթերի ղեկավար: Իսկ ինչպես կորոշի թիմը, այնպես էլ կլինի»: