Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը 606 մլն դոլար է կորցրել մեկ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) մեկ օրում կորցրել է 606 միլիոն դոլար, գրում է Forbes-ը: Կայքը գրում է, որ այժմ նրա կարողությունը գնահատվում է 6.121 մլրդ դոլար:

Որպես ֆինանսական կորստի հիմնական պատճառ` նշվում է  «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումը: Ինչպես հայտնի է` Գալիցկին «Մագնիտի» հիմնական շահառուն է:

Հոկտեմբերի 20-ին` հաշվետվության հրապարակումից հետո, նկատվել է բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոս անկում:  Վերլուծաբան Անդրեյը կայքին պատմել է, որ հաշվետվությունը հիասթափեցրել է ներդրողներին: Նա ընդգծել է, որ նոր մակրոտնտեսական իրողության պայմաններում ընկերությունը նոր պայմաններին հարմարվել չի կարողացել:




Լրահոս