Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գևորգ Խանամիրյանը իր վարած УАЗ մակնիշի 34 UN 427 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորում՝ առվի մեջ։
Վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Գեւորգ Խ.-ն մահացել է: Գեւորգը վթարի ենթարկված «ՈՒԱԶ»-ի վարորդն էր, նա ժամկետային զինծառայող է:
Հիշեցնենք «ՈՒԱԶ»-ն առավոյան ժամը 08:29-ին Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ընկել է ձորը, ուղեւոր՝ 21-ամյա Տիգրան Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր, իսկ ուղեւորինը՝ միջին ծանրության: