24.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի 24-ին Երևանում ժամը 9:00-ին Անի պլազա հյուրանոցի Անի սրահում մեկնարկելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP) <<ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՃԻ ԳՈՐԾՈՆՆԵՐ>> խորագրով համաժողովը:

Համաժողովում բացման խոսքով հանդես են գալու ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Գդանսկի քաղաքապետ, Ռեգիոնների եվրոպական կոմիտեի և CORLEAP-ի անդամ Պավել Ադամովիչը:

Ելույթներից հետո ժամը 10:00-ից մինչև 10:30-ին տեղի կունենա մամլո ասուլիս:

Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության օրակարգի մշտական գերակայություններից են տեղական ժողովրդավարության ամրապնդման և զարգացման հարցերը: Համաժողովի տարբեր նիստերում քննարկվելու են մի շարք թեմաներ՝ էլեկտրոնային կառավարման նպաստը Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների իրականացման համատեքստում, տարածաշրջանային համագործակցության կարևորությունը ռեգիոնալ և տեղական զարգացման խթանման գործում, ռեգիոնալ և տեղական զարգացման տնտեսական օգուտները և այլն:

***

Հոկտեմբերի  24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

ԹԵՄԱ   հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները և  հայ համայնքը:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա ««Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենք»-ը առավելություները կամ խնդրահարույց լինելը» թեմայով մամլո ասուլիսը:

Բանախոսն է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Բանախոսը կանդրադառնա օրենքին, դրա շուրջ ծավալված աղմուկին, ընտանիքներին սպառնացող վտանգին և թեմային առնչվող մի շարք այլ խնդիրների:




Լրահոս