25.10.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ:

***

Հոկտեմբերի 25-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  սփյուռքահայ հայտնի պոետ -Էսսիստ Սոնա Վանի ասուլիսը։

Թեման`   «Սոնա Վանը նոր է վերադարձել  Մոսկվայից եւ Լեհաստանից, ուր տեղի է ունեցել իր « Ցեղասպանության 100-երրոդ տարելիցին նվիրված» ժողովածուների շնորհանդեսը և Լեհաստանում էլ նրան շնորհվել է 2 մրցանակ։ Շնորհանդեսի, մրցանակաբաշխության արդյունքները և հայապահպանության գործում իր կողմից իրականացվող գործունեությունը»։
***
Հոկտեմբերի 25-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  ասուլիս։

Թեման՝  ««Սասնա ծռեր» խմբի անդամ՝  գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը խախտված է. արվեստագետների  դիրքորոշումները և անելիքները. պաշտպանի գործողությունները»։

Բանախոսներն են՝

Արայիկ Պապիկյան – փաստաբան
Ռուբեն Հախվերդյան – Երգիչ, երգահան
Հրանտ Թոխատյան  – (համաձայնվել է ներկա լինել՝ հանրապետությունից չբացակայելու դեպքում) թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
***
Հոկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  Հայոց ազատամարտի շարքային,  ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ (1992-1994թթ.)  նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվելիք Գորիսի և նրա հարակից 11 գյուղերի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը առաջադրված  թեկնածու՝  Սամվել Հարությունյանի ասուլիսը։

Թեման՝  «Նոր մանրամասներ. նոր անակնկալներ Գորիսում կայանալիք  համայնքի ղեկավարի ընտրությունների վերաբերյալ, կանխատեսվող «թեժ»  պայքար, ընտրական ծրագիր, կոնկրետ քայլեր,  հետընտրական ակնկալիքներ և քաղաքական հնարավոր զարգացումներ»։

***

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված առաջարկությունների փաթեթ է նախապատրաստում։

Նախագծի հետ կապված խնդիրները բազմակողմանի վերլուծելու նպատակով, Նախագիծը փաստացի կազմած  հեղինակներին, ինչպես նաև այնկազմակերպություններին և անհատներին, որոնք արձանագրել են ընտանիքում բռնությունների դեպքեր, աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցել քննարկմանը, որ տեղի կունենա 2017թհոկտեմբերի 25-ին, ժամը 11։00-ին՝ ք․Երևան, Զաքիյան 7-2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատի վարչականշենք, 4-րդ հարկ)։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ինսիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու www.allhotels.am հյուրանոցային տնտեսության օբյեկտների ամրագրման համակարգի պաշտոնական բացման արարողությանը, որը տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, 2-րդ հարկ):

Պաշտոնական բացման արարողությանը ներկա են լինելու. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը,  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային ընկերությունների տնօրեններ, տուրինդուստրիայի և ԶԼՄ ներկայացուցիչներ։




Լրահոս