Բախում Արամայիս Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի միջև. պատճառը կին է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի ՀՀԿ կառույցում օրերս հեռահար բախում է տեղի ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի միջեւ։ Վերջինս որոշել է ՀՀԿ կառույցի կանանց խորհրդի նախագահ նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին։

Կան տեղեկություններ, որ մինչեւ անգամ նշանակումը եղել է, սակայն մարզպետը, իմանալով, իր մոտ է կանչել տնօրենին եւ հանդիմանել, որ առանց իր իմացության ինքն իրավունք չուներ ստանձնելու այդ պաշտոնը։ Մարզպետը Խաչատրյանին երկընտրանքի առջեւ է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ։ Տնօրենը, բնականաբար, նախագահությունից հրաժարվել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս