«Բա մեր ջանը քա՞ր ա». Արմեն Աշոտյանը կշտամբել է Հերմինե Նաղդալյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքիր դրվագ է գրանցվել: Ինչպես հայտնի է՝ այդ նիստերի ժամանակ հանձնաժողովի նախագահի կողքին մշտապես նստում է փոխնախագահը, ով նաեւ անհրաժեշտության դեպքերում փոխարինում է փոխնախագահին: Այդ հանձնաժողովի փոխնախագահը Հերմինե Նաղդալյանն է, ում «տեղն» այդ օրը զբաղեցրել էր Վահե Էնֆիաջյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նաղդալյանն էլ դժգոհել էր այդ հանգամանքից: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ, կարելի է ասել, անուղղակի կերպով կշտամբել է կուսակցին՝ նիստերից բացակայելու համար: «Բա մեր ջանը քարա, որ առանց ձեզ նիստեր ենք անում»,- «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշել է Աշոտյանը: Նշենք, որ սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել հանձնաժողովի երեք նիստ, որոնցից միայն մեկին է Նաղդալյանը մասնակցել՝ չնայած մյուս բացակայությունները համարվել են հարգելի»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս