
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է, շատ պասիվ է եւ այդ հանձնաժողովի նիստերին հազվադեպ է ներկա լինում: Երեկ նույնպես այդ հանձաժողովի նիստն էր, սակայն Միհրան Պողոսյանն այդ նիստին չէր մասնակցում:
Փոխարենը հոկտեմբերի 18-ին ՀՀԿ-ական պատգամավորը մասնակցում էր մեկ այլ՝ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին, որի անդամ չի հանդիսանում: Իհարկե, պատգամավորներն ազատ են մասնակցելու ցանկացած հանձնաժողովի նիստին, սակայն փաստն այն է, որ Միհրան Պողոսյանն իր հանձնաժողովի նիստերը թողած՝ մասնակցում է այլ նիստերի: