Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Առաջնորդության դպրոցում» բաց դասի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով։

Ընկերության ղեկավարը իր սեփական փորձի և վերջերս Սիլիկոնային հովիտ կատարած այցի հիման վրա լսարանին ներկայացրել է բիզնեսի կառավարման հիմնական այն միտումներն ու գործիքները, որոնք կիրառում են «պիոներ ընկերություններն» ու թվային ապագայի «ճարտարապետ» ընկերությունները։

«Վերջերս ինձ հաջողվեց անձամբ տեսնել, թե ինչպես են աշխատում և կառավարում բիզնեսը Սիլիկոնային հովտի ամենախոշոր և հայտնի ընկերություններում։ Առաջինն ինչ նկատեցի այն էր, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծ մասը կազմում եմ նրանք, ովքեր ոչ թե ժառանգել են իրենց հարստությունը, այլ վաստակել են շատ երիտասարդ տարիքում։ Ամեն հաջող բիզնես ունի իր պատմությունը, և ես ուրախ եմ կիսվել այսօրվա միջոցառման մասնակիցների հետ իմ դիտարկումներով և կանխատեսումներով՝ թվային ապագայի բիզնեսի մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության դպրոցը» կարևորում է հնարավորությունների ստեղծումը երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը թվային ապագայում բիզնեսի և ինովացիայի վերաբերյալ նրա տեսանկյունների ու մտքերի հետ կարևոր ազդեցություն կունենա երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների վրա»,- նշեց «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ բաց դասը կազմակերպվել է Beeline Armenia-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը անցել է երևանյան DoubleTree by Hilton հյուրանոցում։




Լրահոս