Պատգամավորների հեռախոսային զրույցների համար վճարվել է 100 հազար դոլար. Հրայր Թովմասյանն աչք է փակել, նոր ղեկավարությունը` բացահայտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսնեին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը: Քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու նաեւ ռոումինգ ծառայությունից, արտերկրում գտնվելու օրերին օրենսդիրների մի մասն անխնա խոսել է հեռախոսով: Իսկ հսկայական գումարները վճարվել է պետական բյուջեից:

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը մշտապես աչք է փակել կատարվածի վրա, եւ ամեն ինչ բացահայտվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո: Համաձայնեք՝ թվերն իսկապես ապշեցնող են, եւ հիմա որոշում է կայացվել խիստ լիմիտներ սահմանել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ հարցում է ուղարկել ԱԺ՝ փորձելով պարզել, թե այս ընթացքում ո՞վ է օգտվել ծառայողական բջջային հեռախոսակապից, եւ որքա՞ն գումար է վճարվել բյուջեից: Հուսանք՝ կպատասխանեն»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս