Վահան Մարտիրոսյանն անխնա օգտագործում է պաշտոնական դիրքը. կայացած մրցույթը չեղյալ է համարել` հանուն իր և վարչապետի ընկերության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնեական դիրքն անխնա օգտագործում է՝ «Ռոստելեկոմ» ընկերությանը պետության հաշվին հարստանալու հնարավորություններ ստեղծելու համար: Սա պատահական չէ, քանի որ «Ռոստելեկոմ»-ը պատկանում է Վահան Մարտիրոսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարեսկզբին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է նախարարության՝ հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին, նույնիսկ ճանաչվել ընտրված մասնակից: Բայց գնման ընթացակարգ ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, նախարարությունն անհասկանալի պատճառներով հայտը չեղյալ է ճանաչել: «Յուքոմ»-ն էլ բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ, բայց ապարդյուն. մերժել են նրանց հայտը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս