«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում: Մեզ հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» և սա ամենևին չի համարում պարտություն, հակառակը՝ կարծում է, որ, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը պետք է մտածի այդ մասին, քանի որ ինքն է դրժում իր մի քանի անգամ արած խոստումը:
Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը» չափազանց վշտացրել է իշխանական և ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա: Վերջինս թիմակիցներին հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: