Հայաստանի մասին Ռիչարդ Միլսի ուշագրավ հայտարարությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում շատ ու շատ խնդիրներ՝ տնտեսական, սոցիալական եւ կոռուպցիա, եւ այլն, պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով: «Ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում», – ասել է նա։

Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ Միլսը նման հայտարարություն է անում. այս տարվա փետրվարին էլ նա ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների եւ մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»։ Իսկ այս տարվա հունվարի սկզբին էլ Moody՚s միջազգային վարկանիշային կազմակերպությունը ԱՊՀ երկրների վերաբերյալ հաշվետվության մեջ նշել էր, թե ԼՂ հակամարտությունը բացասական ազդեցություն ունի ԱՊՀ երկրների տնտեսության վրա»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս