«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը պատրաստվում է «արտագաղթել»։ Մեկ անգամ մուտքի վիզան մերժելուց հետո ԱՄՆ դեսպանատունը վերջապես արտոնել է մեկնումը։ Փաստաբանը մեկնում է իր ընտրյալի մոտ՝ ամուսնության նպատակով։ Մտադիր է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում եւ առայժմ չգիտի՝ կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ։ Ընտրյալը հայ է, զբաղվում է ոսկյա զարդերի առքուվաճառքով։ Հիշեցնենք, որ Յայլոյանը որպես փաստաբան ներգրավված էր մի շարք աղմկոտ գործերով՝ Պերմյակովի, Գյումրիի կրիմինալ միջադեպերի։ Վերջին շրջանում նա պասիվ էր, նոր գործեր չէր վերցնում, պատրաստվում էր կյանքի նոր փուլին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: