27.10.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի 27-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա իրանագետ Վարդան Ոսկանյանի ասուլիսը։

Թեման՝ «Մերձավոր  Արևելքը քրդերի անկախության հանրաքվեից հետո։  Իրաքի կառավարական ուժերի գործողությունների հետևանքները Քիրքուք քաղաքը գրավելուց հետո։ Շանգալում ապրող եզդիների  ճակատագիրը։ Իրաքի Քրդական շրջանի ղեկավարության առաջարկը անկախության հանրաքվեի արդյունքների սառեցման և երկխոսություն սկսելու։ Գերտերությունների դիրքորոշումները և գործողությունները»։

***

Հոկտեմբերի 27-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա  Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների (թվով 7) մայրերի ասուլիսը։

Թեման՝ «Հերոսների մայրերը բաձրաձայնում են իրենց օրինական իրավունքների ոտնահարման և կուտակված անպատասխան բազմաթիվ հարցերի մասին՝ ՀՀ Պաշտպանության նախարարից (դիմում նամակով) նախարարության համապատասխան ներկայացուցչի ներկայությունը  ասուլիսին ապահովելու պահանջով»։

Բանախոսներն են

Մանուշակ Ստեփանյանը – «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ

և  մայրերը.

Սաշա Գալստյանի
Տիգրան Պողոսյանի
Արամայիս Միքայելյանի
Ժորա Եսայանի
Արմեն Հովհաննիսյանի
Արտակ Ռաֆայելյանի
Մհեր երզնկյանի
***
Հոկտեմբերի 27-ին և 28-ին Երևանում (Radisson Blue հյուրանոց, հասցե`Ազատության 22)տեղ կունենա «Փոխներարկումային բժշկության զարգացումը Հայաստանում»խորագրով միջազգային կոնֆերանս: Մեկնարկը` հոկտեմբերի 27-ին, ժամը 9:00-ին:

Կոնֆերանսը կազմակերպել է Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնը Արյան փոխներարկման միջազգային կոմիտեի (ISBT), Արյան փոխներարկման եվրոպական դպրոցի (ESTM) և Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի աջակցությամբ` նպատակ ունենալով բարելավել տրանսֆուզիոն բուժօգնությունը Հայաստանում ևհամապատասխանեցնելայն միջազգային չափանիշներին:

Գիտաժողովի շրջանակներում Հյուսիսային Իռլանդիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Չեխիայից և Հոլանդիայից հրավիրված ոլորտի առաջատար մասնագետները կներկայացնեն դոնորական արյան օպտիմալ կիրառության, արյան որակի բարելավման և արյան փոխներարկման իմունոլոգիականասպեկտների վերաբերյալ դասախոսություններ:

***

Հոկտեմբերի 27-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան Գևորգ Գյոզալյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

Թեման՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագիծ, կարգավորվող խնդիրները, դրական և բացասական կողմերը:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Հոկտեմբերի 30-ին կայանալիք բարեգործական համերգի նպատակն ու ասելիքը» թեմայով ասուլիս:

Բանախոսներն են համերգի մասնակից երգչուհի Զառա Մարկոսյանը, համերգի կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը և երգչուհի Յանա Հովհաննիսյանը:

Բանախոսները կանդրադառնան հոկտեմբերի 30-ին կայանալիք համերգի մանրամասներին, մասնակիցներին և և սպասվող անակնկալներին:




Լրահոս