Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. 3 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 13 LO 218 (վարորդ՝ 1993 թ. ծնված Ս. Ա.) և «Mercedes E280» մակնիշի 34 NO 642 պետհամարանիշերով (վարորդ՝ Կ. Ս.) ավտոմեքենաները:

Կ. Ս.-ը և «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Հ. և 2015 թ. ծնված Ա. Բ.-երը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս