Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի 34 ZP 497 համարանիշի և Infiniti մակնիշի 44 QQ 404 համարանիշի ավտոմեքենաները։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա:


























































































