Ինչո՞ւ ենք Ձեզ Երևանում տարածք տալիս, եթե ուղղակի փոխանակում ենք անում, եկեք նայենք. վարչապետը` ՍԱՊԾ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը ներկայացրեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին հարցը:

Հարցի մեջ ընդգկված է«Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ք. Երևան, Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 3637,0 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 466,5 ք.մ մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հարցը:

Վարչապետը դիմեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին` հարցնելով, թե ինչու են Երևանում նրանց տարածք տալիս: «Անհավասար փոխանակում է, անհրաժեշտությունը կա՞, Ինչու ենք Ձեզ Երևանում տարածք տալիս, եթե ուղղակի փոխանակում ենք անում, եկեք նայենք», – նշեց ան:




Լրահոս