Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ի դեմ դատական հայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի դեմ դատական հայցերը շարունակվում են: Հոկտեմբերի 23-ին «Մեդիտեք» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Արամյանց» բժշկական կենտրոն ԱՓԲԸ-ից պահանջելով 2 միլիոն 717 հազար 200 դրամ: Այս գործը մակագրվել է դատավոր Գայանե Մազմանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչ այդ էլ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար էին դիմել դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել էր բժշկական կենտրոնի աշխատակից Ռուզաննա Հովակիմյանի հայցը` պարտավորեցնելով ընկերությանը վճարել ավելի քան 1 մլն դրամ պարտքը:

 




Լրահոս