ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը հավանություն տվեց «Ելք»-ի նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Գեւորգ Գորգիսյանն ու Արտակ Զեյնալյանը կառավարության էին ներկայացրել «Շահումային խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկությունների նախագիծ:

Նախարարի խոսքով՝ պատգամավորների նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի է, բայց որոշ դրույթներ պետք է քննարկվեն՝ նախագիծը պատշաճ տեսքի բերելու համար:

Կարեն Կարապետյանը Վարդան Արամյանին հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ կառավարության ձեւակերպումների խնդիր կա»:

«Այո, պարոն վարչապետ, խնդրում ենք հաստատել»,- պատասխանեց ֆինանսների նախարարը:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս