ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Փոխնախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հակառակ է գործում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ:
Ըստ փոխարտգործնախարարի՝ Ադրբեջանին վրդովել է հայկական կողմի այն հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն երբ որ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել են թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական Միության օրոք»,- հիշեցրեց պաշտոնյան:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: