Եթե ոչ բոլորը, ապա շատերը կհիշեն էներգիայով լի աղջիկներին, որոնց ստեղծագործությունները 2000-ականների հիթերն էին: Իսկ որտեղ են նրանք հիմա:
Յուլիա Վոլկովա, 32 տարեկան
Լեգենդար Tatu խմբի մենակատարն ունի երկու երեխա և անհատական կարիերա է ստեղծել: Նա անգամ մայր է դարձել դեռ 19 տարեկանում` իր թիկնապահ Պավել Սիդորովից, իսկ 22 տարեկանում երկրորդ անգամ է մայր դարձել` երեխա ունենալով Պարվիզ Յասինովից:
Իր սիրելիի ազդեցությամբ նա սկսեց ուսումնասիրել իսլամը: Նույնիսկ մի քանի դաջվածք է արել այդ թեմատիկայով: Սակայն ժամանակի ընթացքում նա բաժանվեց ամուսնուց:
Սաշա Project, 31 տարեկան
Նա իր կյանքում շատ իրադարձություններ է ապրել: Սկզբում նրա կարիերան լավ էր ընթանում: Նա ճանաչում ձեռք բերեց, բազմաթիվ ծրագրերի մասնակցեց, նրա երգերը թոփ-10-ում էին մշտապես:
Ամեն ինչ փոխվեց դստեր ծնունդից հետո: Նա համաձայնեց պլաստիկ վիրահատությունների, որից հետո խնդիրներ առաջացան, և բեմ վերադառնալու մասին խոսք լինել չէր կարող: Նա այժմ խորհուրդ է տալիս այդպիսի քայլի դիմելուց առաջ լավ մտածել:
Իրինա Դուբցովա, 35 տարեկան
Շատերն են հիշում ոչ միայն «Աստղերի ֆաբրիկա»-ում նրա հաղթանակը, այլև բուռն սիրավեպը և ամուսնության առաջարկը:
Նրանք միասին ապրեցին 4 տարի, որից հետո բաժանվեցին:
Ալեքսա, 29 տարեկան
Նա «Աստղերի ֆաբրիկա»-ի ամենավառ մասնակիցներից էր, ով շատ արագ մեծ լսարան ձեռք բերեց: Ռեփեր Թիմաթիի հետ նա սկսեց ռոմանտիկ հարաբերություններ:
13 տարիների ընթացքում նա փոխեց արտաքինն ու ոճը:
Մաքսիմ, 34 տարեկան
Նա ճանաչում ձեռք բերեց 2004 թվականին:
Անցել են տարիներ, նա ունի ընտանիք, երեխաներ: Չնայած 34 տարեկան է, սակայն շատ ավելի երիտասարդ տեսք ունի:
Յուլիա Սավիչևա, 30 տարեկան
Նա իր կարիերայի ամենասկզբից բոլորի ուշադրության կենտրոնում էր: Միայն նախորդ տարի կորավ ասպարեցին, քանի որ երեխա ունեցավ:
Ալսու, 34 տարեկան
Թերևս ամենահանգիստ և ոչ սկանդալային երգչուհին է: Նա իր կարիերան սկսել է 15 տարեկանում:
23 տարեկանում նա ամուսնացավ բանկիր Յան Աբրամովի հետ և դրանից հետո իր ամբողջ ժամանակը տրամադրում է ընտանիքին: Ալսուն արդեն երկու աղջկա և մեկ տղայի մայր է:
Առանց այս աղջիկների, երաժշտական աշխարհը բոլորովին այլ կլիներ: