Արտեմ Ասատրյանի և Հովհաննես Սահակյանի միջև տհաճ խոսակցություն է եղել. հարաբերությունները լարվել են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը աշխատանքիզ ազատել է ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին։

Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն էին։ Ընթացող ստուգումների արդյունքում, չի բացառվում, որ գործը հայտնվի իրավապահների մոտ։ «ՉԻ» տեղեկություններով՝ այս հանգամանքը պատճառ է դարձել, որ լարվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները։ Փաստն այն է, որ աշխատանքից ազատված անձը նախարարության հնաբնակներից է, վայելում է նախարարի հովանավորությունը, եւ Հովհաննես Սահակյանի որոշումը անակնկալ է եղել նրա համար։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս առնչությամբ երկուստեք տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, Արտեմ Ասատրյանը Հովհաննես Սահակյանից պահանջել է նման դեպքերում իրեն տեղյակ պահել, սակայն վերջինս մերժել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս