
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հոկտեմբերի 13-ին պայմանագիր է կնքել «Պանտեռա սեքյուրիթի» ընկերության հետ եւ ձեռք բերել անվտանգության ապահովման ծառայություններ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Պանտեռա սեքյուրիթի» ընկերությունը ապահովելու է Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինհրապարակի անվտանգությունը, ինչի նպատակով կառավարությունը հատկացնելու է 12 մլն 600 հազար դրամ:
Համաձայնեք, որ չինական դպրոցի շինհրապարակի անվտանգությունն ապահովելու համար 12.6 մլն դրամը մեծ է: