ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանի կարծիքով` Վազգեն Սարգսյանը կհպարտանար` տեսնելով, թե ինչպիսի առաջընթաց է ապրել Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էր: Լրագրողների հետ զրույցում խոսելով Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին` նախարարը վստահեցրել է, թե եթե սպարապետն այսօր կենդանի լիներ, կհպարտանար այն առաջընթացով, որը տարիների ընթացքում ապրել է Հայաստանի Հանրապետությունը:

«Հպարտ կլիներ` տեսնելով մեր բանակը, մեր զինված ուժերը: Բայց պատմությունը եթե-ներ չի սիրում: Պատմությունն այնպիսին էր, ինչպիսին եղավ»,- հավելեվ Սարգսյանը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս