ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը կխոսի սննդամթերքի մեջ ԳՁՕ –ի (ГМО) առկայության և դրանց վտանգավորության մասին:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «ՀՀ-ում վայրի կենդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու խնդիրները և միջազգային մամուլի անդրադարձը» թեմայով ասուլիս:
Բանախոսներն են «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, «Էկզոտարիում»-ի հիմնադիր Կարեն Մարտիրոսյանը, բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը և «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանը:
Բանախոսները կանդրադառնան Հայաստանում ժամանցի վայրերում պահվող վայրի կենդանիների պայմաններին, ոլորտի կարգավորման խնդիրներին և միջազգային հանրության վերաբերմունքին այս երևույթի նկատմամբ: