Պետության գլխատման փաստը չգիտակցելով. գործող իշխանություններից այլ բան չի էլ կարելի սպասել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել: «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա: Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որեւէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:

Իհարկե, այն, որ Արա Բաբլոյանը մղոններով հեռու է քաղաքականությունից, եւ որ խորհրդարանի ղեկավարի պաշտոնը պարզապես նրա «հագով չէ», նա այդպես էլ քաղաքական, առավել եւս պետական գործիչ չի դառնա, միշտ է ասվել: Պարզապես երեկ հերթական անգամ նա հիմնավորեց այս տեսակետը:

Բայց, դե, գործող իշխանություններից այլ բան չի էլ կարելի սպասել: Առավել եւս, երբ երեկ պետության բարձրաստիճան պաշտոնյաներն այդպես էլ հարկ չհամարեցին այցելել հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին՝ արհամարհելով նրանց հիշատակը. Սերժ Սարգսյանը, գտնվելով Երեւանում, այդպես էլ չայցելեց ո՛չ Եռաբլուր, ո՛չ Պանթեոն: Նույն կերպ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու չգնաց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Պահվածք, որը, թերեւս, դժվար է որակել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս