Հարց քաղաքացիներից` քաղաքացին պարտավո՞ր է կատարել նպատակային սոցիալական վճարներ, եթե կենսաթոշակային տարիքը լրացել է, բայց նա դեռ աշխատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրիկիս կենսաթոշակային տարիքը լրացել է, սակայն նա դեռ շարունակում է աշխատել: Նշեմ, որ չի ստանում իր կուտակային կենսաթոշակը: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ:

Նելլի Մարուքյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մարուքյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչեւ անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը:
63 տարեկանը լրանալուց հետո մասնակիցը, նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար, պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով: Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
Եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քանի որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը, ապա մասնակիցն իրավունք ունի կտակել դրանք իր հայեցողությամբ: Այստեղ գործելու են ժառանգության եւ կտակի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնները:




Լրահոս