
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ առանձին ավտոտնակներն ի՞նչ կարգով են գնահատվում:
Սահակ Հարությունյան (50 տարեկան, փայտագործ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ առանձին կանգնած ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
Ընդ որում, մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների՝ տուֆից շինության 1 մ3-ը 85000 դրամ արժեքով:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհատական բնակելի տների, այգետնակների եւ դրանց կից շինությունների գնահատման նպատակով շինության 1 մ3 ծավալի արժեքը սահմանվում է` տուֆից շինությունների համար` 40.000 դրամ. բազալտից` 45.000 դրամ. փայտյա` 25.000 դրամ, բետոնից` 30.000 դրամ, աղյուսից` 43.000 դրամ, բուտաքարից` 20.000 դրամ: