Ինչ վիճակում են Սյունիքում ավտովթարից տուժած զինծառայողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզում ՊՆ Ուրալ մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով տուժել է 4 զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Ուրալ մակնիշի ավտոմեքենան բախվել է Mercedes մակնիշի մեքենային:

«Ոչ մի լուրջ բան չկա: Զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց»,- տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակը: Վթարը տեղի է ունեցել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մոտ՝ Լիճք գյուղի վարչական տարածքում:




Լրահոս