ՖՈՏՈ․ Ինչ տեսք ունեն հանցագործ աշխարհի ղեկավարների կանայք ու երեխաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, կյանքի ճիշտ ուղեկիցը հաջողակ տղամարդու գրավականն է։

Այսօր ներկայացնում ենք հանցագործ աշխարհի տղամարդկանց կանանց՝ Լատինական Ամերիկայից մինչև Ռուսաստան։

«Սև այրին»

2017թ-ի վերջին Ռիո Դե ժաներիոյում ձերբակալվեց Դանուբիա Ռանժելը՝ բրազիլական նարկոբարոն Անտոնիա Լոպեսի կինը։

Ամուսնու բացակայության ընթացքում նարկոբարոնի կինը ներկայացնում էր ամուսնու շահերն ազատության մեջ, սակայն շուտով հեռացվում է այդ տարածքից նոր ղեկավարի կողմից։

«Սև այրին» սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է։ Նա հաճախ էր իր լուսանկարները տեղադրում սոցցանցերում՝ ցույց տալով իր բարեմասնությունները։

Գեղեցկուհուն սպասում է 28 տարվա զատազրկում, նա դատապարտվել էր 2016-ին,սակայն կարողացել էր մեկ տարի թաքնվել ոստիկանությունից։

Ամուսնացած է նարկոբարոնի հետ

Վերջին տասնամյակի ամենահայտնի նարկոբարոն Հոակին Գուսման Լոերանը՝ «Էլ Չապո» մականվամբ, ամուսնացած է եղել ավելի քան 4 անգամ։ Իր վերջին ընտրյալի հետ նա ամուսնացել է 2007թ․-ին։ Այդ ժամանակ նարկոբարոնը 50 տարեկան էր, իսկ նրա կինը՝ 18։ Նրա անունը Էմմա Կորոնելի Էսպուրոն էր, եւ նա «Էլ Չապո» -յի հիմնական ընկերակիցներից մեկի դուստրն էր։

2012թ-ին Էմման Գուսմանին հայր դարձրեց՝ լույս աշխարհ բերելով երկվորյակների։ Էմման մեկնում է ԱՄՆ, որպեսզի քաղաքացիություն ստանա այնտեղ։ Հենց ԱՄՆ-ում էլ սկսվում է նարկոբարոնի դատական գործընթացը։

Էլ Չապոյի կինը աջակցում է ամուսնուն, հանդիպում նրա հետ, նա նույնիսկ առաջին անգամ հարցազրույց է տվել 2016 թ .-ին: Դրա մեջ նա կոչ է արել պահպանել Գուսմանի իրավունքները եւ պատմել է նրա բազմաթիվ մարդկային հատկանիշների մասին:

Թագավորի միակ սերը

Էլ Չապոյի ժամանակակիցներից է կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։ Ինչպես և բնորոշ է իսկական կաթոլիկին Պաբլոն մեկ անգամ է ամուսնացած եղել։ Դա 1976թ էր, երբ ապագա լեգենդը նոր սկսում իր աշխատանքները։ 27-ամյա Պաբլոյի ընտրյալը 15-ամյա Մարիա Վիկտորիա Էնաուն էր։ Նրանք թաքուն էին հանդիպում։

Կինն ամուսնուն պարգևեց երկու երեխա՝ տղա և աղջիկ։

Չնայած նրան, որ դժվար էր Պաբլոյի հավատարիմ ամուսին համարելը, կինը միշտ նրան աջակցում էր և նրա կողքին էր։Նա ամուսնուն խնդրում էր հակառակորդների հետ շատ խիստ չլինել։

17 տարի համատեղ կյանքից հետո, նրանք բաժանվում են․ մահն է բաժանում նրանց։ Էսկոբարի սպանությունից հետո Մարիայի և երեխաների կյանքը շատ դժվար է անցնում։ Նրանք ստիպված են լինում փոխել իրենց անունները և հեռանալ Կոլումբիայից։ Ի վերջո նրանք բնակություն են հաստատում Արգենտինայում։

Սակայն մի քանի տարի անց նրանք ինքնությունները պարզվում է և Մարիան անգամ հայտնվում է բանտում, որտեղ անցկացրել է 1․5 տարի։ Իրավապահները չեն կարողանում նրա դեմ ոչինչ գտնել։

Նրա հետագա կյանքի մասին, սակայն ոչինչ հայտնի չէ։

Յապոնչիկի ընտանեկան գաղտնիքները

Ռուսաստանի ամենահայտնի օրենքով գող Վյաչիսլավ Իվանկոյից՝ Յապոնչիկից, ընտանեկան լուսանկարներ գրեթե չկան։

Հայտնի է, որ նա առաջին անգամ ամուսնացել է 20 տարեկանում, երբ դեռ այդքան էլ հայտնի չէր։

Նրա առաջին կինը ոմն Լիդիա Այվազովան էրՆ։ Նրանք երկու երեխա ունեցան։ 15 տարի համատեղ կյանքից հետո նրանք բաժանվեցին։

90-ականներին Յապոնչիկը մեկնում է Մոսկվա, որտեղ գլխավորում է ռուսական մաֆիան։

Յապոնչիկի իսկական սերը դարձավ Ֆաինա Կոմիսսարը։ Նրանք չամուսնացան օրենքով, սակայն միասին ապրեցին մինչև օրենքով գողի մահը՝ 2009թ-ը։ Յապոնչիկին սպանեցին, երբ նա դուրս էր գալիս իր սիրած ռեստորաններից մեկից։

Հետաքրքիր է, սակայն, Յապոնչիկի մահից հետո, նրա այրին համարվողներ էլի եղան։ Մասնավորապես հայտնվեց ոմն Նիկա և հայտարարեց, որ նա դուստր ունի հայտնի օրենքով գողից։

Չնայած այն բանին, որ Յապոնչիկի ծանոթները ոչ մի կապ չէին տեսել նրանց միջև, Նիկան գնաց մինչև վերջ։




Լրահոս