«Չկա աշխարհում մեկը, ում աչքերին վախենամ նայել». Յապոնչիկ՝ «օրենքով գողերի» կնքահայր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը, հղում կատարելով NTV հեռուստաընկերության կողմից նկարահանված ֆիլմին, ներկայացնում է քրեական աշխարհի կնքահայր, աշխարհահռչակ «օրենքով գող» Յապոնչիկի՝ Վյաչեսլավ Կիրիլովիչ Իվանկովի անցած ուղին և գործունեությունը:

2004 թվականի հուլիսի 14-ն էր. այդ օրը Նյու-Յորքից հատուկ չվերթով, թիկնազորի ուղեկցությամբ, Մոսկվա ժամանեց անձնավորություն, ում անունը միայն ահ ու սարսափ էր առաջացնում շատերի մոտ: Անունն այդ լեգենդ դարձավ. նրա կենսագրության մասին տասնյակ գրքեր, թիվ ու հաշիվ չունեցող լրագրողական հոդվածներ հրապարակվեցին:

Անսովոր չվերթի ողջ ընթացքում նա խաղաղ զրուցում էր որոշ ուղևորների հետ, գիրք էր կարդում: Զրահապատ միկրոավտոբուսն ու հատուկ ջոկատայինների մի ամբողջ խումբ համբերատար սպասում էին անցատեղիի մոտ: Նիհար և կարճահասակ 64-ամյա մարդուն ակնթարթորեն շրջափակում են տասնյակ հատուկ ջոկատայիններ՝ դիմակներով և հրացաններով զինված: Ձեռնաշղթաները ձերբակալվածից չեն հանվում: Ձեռքում նրա միայն գիրքն էր, որը նա ամուր բռնել և բաց չէր թողնում: Զրահապատված FORD-ը տեղից շարժվեց և սահուն ընթացավ դեպի «Մատրոսկայա տիշինա» կալանավայր:

Այդ առավոտյան Մոսկվա վերադարձավ ռուսական քրեական աշխարհի «օրենքով գողերից» Վյաչեսլավ Իվանկովը՝ ռուսական քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Յապոնչիկը:

«Մտերիմներս, ընկերներս ասում էին ինձ՝ ինչո՞ւ ես վերադառնում, ի՞նչ ունես այնտեղ: Այդքան տանջվեցիր, կորցրիր»,- կալանավայրում այսպես է արտահայտվել «գողը»:

Յապոնչիկի հետ կապված մեծագույն հանելուկն այն էր, թե ինչու նա վերադարձավ Ռուսաստան. կարող էր Միացյալ Նահանգներում մնալ՝ էմիգրանտների համար նախատեսված կալանավայրում, ապա՝ մեկնել հեռու մի տեղ: Բայց նա վերադարձավ՝ իր հետ բերելով միայն մի գիրք, որը մի կողմ նետեց ինքը՝ «Մատրոսկայա տիշինա» կալանավայրի դարպասների մոտ: Վյաչեսլավ Իվանկովը՝ նույն ինքը Յապոնչիկը, նույն ինքը՝ պապը, կարդում էր պատմական ակնարկ: Գիրքը կոչվում էր «Царь славян» (Սլավոնացիների արքան):

030801143853b_yaponchik

Մտածելու տեղիք տվող ինֆորմացիա

Վյաչեսլավ Իվանկով՝ «Յապոնչիկ» մականունով, ծնված 1940-ականներին, «օրենքով գող»՝ թագադրված 1974 թվականին «Բուտիրսկայա» կալանավայրում, Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ սլավոնական քրեական աշխարհի պարագլուխ: ԱՄՆ ՀԴԲ-ն Իվանկովին համարում է ռուսական մաֆիայի պարագլուխը ողջ աշխարհում: ՆԳՆ-ի տվյալներով՝ «օրենքով գողը» վերջին 30 տարիներին խուլիգանությունից «գողականներ» ուղին է անցել «Մոնղոլ» մականվամբ: Դատապարտվել է 4 անգամ: Ամբողջ կյանքի ընթացքում մեկ հեռուստատեսային հարցազրույց է տվել:

«Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում կազմակերպված հանցավոր արարք: Դժվարանում եմ բացատրել. մասնագետ չեմ»,- ասել է «գողերի» կնքահայրը:

14

******

ԽՍՀՄ-ում կազմակերպված հանցավոր արարք չի եղել. այսպիսին էր ՆԳՆ պաշտոնական տեսակետը: Սակայն բացահայտել քրեական հեղինակություն անորսալի Գենա Կորկովին՝ «Մոնղոլ»-ին, այդպես էլ չհաջողվեց: Փաստերը խոսում էին ամենասարսափելի և դաժան սպանությունների մասին՝ դրանք վերագրելով Կորկովին և նրա բանդային: Հենց այս բանդայում էլ Իվանկովը կատարեց իր առաջին քրեականացված քայլերը: 1970-ին Իվանկովը 30 տարեկան դարձավ: Նա ավարտել էր ֆիզկուլտուրայի ինստիտուտի ակրոբատիկայի բաժինը: Հիանալի ֆիզիկական պատրաստվածություն ուներ, զբաղվում էր բոքսով:

Ասում են՝ իր մականունն Իվանկովը ստացել է ոչ թե աչքերի կորության, այլ ճապոնական մարզաձևին տիրապետելու արդյունքում: Եվ շուտով նրան ողջ աշխարհն այդ մականվամբ ճանաչեց՝ Յապոնչիկ: «Ես երբեք ոչ մեկից չեմ վախեցել: Ես միշտ ընթանում եմ դեպի կյանքը: Չկա աշխարհում մեկը, ում ուղիղ աչքերի մեջ ես վախենամ կամ չկարողանամ նայել: Ես նայում եմ բոլորի աչքերի մեջ»,- հայտարարել է «օրենքով գող» Յապոնչիկը:

pic_1358914831

******

1972 թվականին օպերատիվ հետախույզները ձերբակալել էին Մոնղոլի թիմակիցներին, Իվանկովին բռնել չէր հաջողվել: Յապոնչիկն այդ ժամանակ միայն մեկ դատվածություն ուներ՝ բնակարանագողության մեղադրանքով: Ինչպես նաև դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա շիզոֆրենիայով էր տառապում: Այդ ընթացքում Մոնղոլն ու Յապոնչիկն արդեն հարուստ էին և հարգանք էին վայելում քրեական աշխարհում: Մոնղոլը բանտ գնաց, իսկ Յապոնչիկը դարձավ Մոսկվայի քրեական թագավորը: Նրա աջ ձեռքն էր դարձել երիտասարդ, ազգությամբ վրացի Ատարիկ Վանյանշվիլի: Ընկերական հարաբերությունները նրանք երկար տարիներ պահպանեցին, սակայն 1994 թվականին Ատարիկը սպանվեց:

«Այլ բան է, որ նա ինչ-որ մեկի սրտով չէր: Կամ նա արդեն քաղաքականությամբ էր հետաքրքրվում: Այդ պատճառով էլ ոչնչացվեց: Ազգանուններ չեմ թվարկի, թեպետ ես պատկերացնում եմ՝ ով է դա արել»,- ընկերոջ սպանության մասին այսպես էր արտահայտվել Յապոնչիկը:

Մանրամասն՝ Յապոնչիկի մասին ֆիլմում:




Լրահոս