31.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի 31-ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը կխոսի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին, կանդրադառնա համայնքների խոշորացման վերաբերյալ հասարակության տրամադրվածությանը, և կներկայացնի թվային տվյալներ:

***

Հոկտեմբերի 31-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգային ծրագրում կհնչեն Ռոբերտ Շումանի, Ալեքսեյ Շորի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

***

Հոկտեմբերի 31-ին, ժամը 10:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Սևանա լճի ներկայիս վիճակը, նախագահի հետ հանդիպման մանրամասները, ձկնատեսակներին և խեցգետնին սպառնացող հիմնական վտանգները» թեմայով ասուլիս:

Բանախոսներն են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն՝      կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը և  Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար՝ կ.գ.թ. Էվելինա Ղուկասյանը:

Բանախոսները կանդրադառնան Սևանա լճում առկա հիմնական խնդիրներին իրականացված հավելյալ ջրառից հետո, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասներին, ինչպես նաև ձկնատեսակների և խեցգետնի որսի, դրանց առկա պաշարների խնդիրներին:

***

Դիպլոմների հանձնում Երևանի պետական հումանիտար քոլեջում

Հոկտեմբերի 31-ին, ժամը ժամը 09.30-ին,  Երևանի պետական հումանիտար քոլեջում (հասցե՝  Երևան, Հովսեփ Արղության փող., 1 շենք ) տեղի կունենա  գերմաներենի դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը:

Սեմինար-քննարկում՝  «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում»

Հոկտեմբերի 31-ին, ժամը ժամը 11 .00-ին ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում (Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 67) տեղի կունենա «Դպրոցականների առողջության պահպանման խնդիրներն ուսումնական գործընթացում» թեմայով  սեմինար-քննարկումը: Միջոցառմանը ներկա կլինի Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը:

***

Հոկտեմբերի 31-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանի ասուլիսը։

Թեման՝ «Որքանո՞վ են իրատեսական երթևեկության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ո՞ւմ են դրանք ձեռնտու.

1.Աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների վիճակագրությունը. հարցում ճանապահրային ոստիկանությանը
2. Աջակողմյան  ղեկի վերափոխման անվտանգության խնդիրները. միջազգային փորձի ուսումնասիրություն
3 Աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ նախարարության պարզաբանումը և նախարարի «լղոզված » հայտարարությունը
4.Տաքսիների լիցենզավորման  «խայտառակ» նոր նախագիծը»։




Լրահոս