Ինչպիսին կլինի եղանակը նոյեմբերի սկզբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Նոյեմբերի 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 1-2-ը սպասվում են անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ: Նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս