ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Հակոբյանը պարզապես կիսատ-պռատություն է. Սամվել Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ում հետ զրուցել ենք Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մասին:

-Ես գտնում եմ, որ նա կիսատ-պռատություն է պարզապես: Անցած մեկ տարում նա խայտառակ ընթացք է ունեցել: Նա մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել: Ֆիզարձակուրդ գնացող կինը մոտավորապես այդքան է գնում: Դա նշանակում է, որ նա ֆիզարձակուրդ գնացող կնոջ տեղն է իրեն դրել: Վարչապետն ասում է` ես պարտադրել եմ, որ բոլոր նախարարները շաբաթ օրը աշխատեն, բայց նա աշխատանքի ընդհանրապես չի գալիս, հիմա էլ պարզվում է` ուղղաթիռով է գալիս: Ոչ մի մարզպետ երբեւէ իրեն թույլ չի տվել այդ շրջանառությունը: Մեկն ասում է` դա արժե մոտավորապես 800 հազար դրամ, իսկ մեկ այլ քաջատեղյակ անձ նշեց, թե 1 մլն 250 հազար դրամ է: Համոզված եմ, որ ինքը չի կառավարում Սյունիքը: Ղեկավարում է Էլիզաբեթ անունով մեկը, որը նաեւ մարզպետի կինն է: Եվ նրան այնքան չեն վստահում, որ Միլենա անունով մի աղջկա ուղարկել են մարզպետարան` օգնականի կարգավիճակով, եւ նա այնտեղ ցուցումներ է տալիս: Դրա համար էլ ես պահանջում եմ, որ անհապաղ այդպիսին հեռացնեն աշխատանքից:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս