01.11.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի «ABC. am » դոմենի սեփականատեր Արա Խաչատրյանը:

ԹԵՄԱ՝  ինտերնետ հանրության անվտանգության պաշտպանվածությունն ու իրազեկվածությունը. «Էյ-Բի-Սի Դոմեն» ընկերության կողմից  թույլ տված սխալներն ու  հետևանքները. խնդիրներն ու լուծումները:

***

Նոյեմբերի 1-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում՝ Ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխման խնդիրների շուրջ։

Քննարկվող թեմայի վերաբերյալ.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։ Այս նախաձեռնությունը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բարձրագույն կրթության ողջ համակարգի համար` խախտելով կրթության շարունակականության սկզբունքն ու իրավունքը:
Այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից բաց նամակ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։ Ուսանողության և «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համատեղ հետագա քայլերը։

Բանախոսներն են՝
Դավիթ Պետրոսյան- Հանուն գիտության զարգաման նախաձեռնության անդամ
Սևակ Գրիգորյան- Հանուն գիտության զարգաման նախաձեռնության անդամ
Վահան Կոստանյան- Հանուն գիտության զարգաման նախաձեռնության անդամ

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24  կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:




Լրահոս