ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ խաղողի եւ պտղատու այգիների համար ո՞ր դեպքում է հնարավոր հողի հարկ չվճարել: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե սեփականաշնորհված հողատարածքից նախորդ տնտեսական տարում եկամուտ չի ստացվել, արդյո՞ք կարող է ազատվել հողի հարկ վճարելու պարտավորությունից:
Հովհաննես Միրզոյան (59 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հողի հարկից ազատվում են նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0.1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում: Հայտնում ենք նաեւ, որ եթե նախորդ տնտեսական տարում եկամուտ չի ստացվել, ապա ոչ, չի ազատվում հողի հարկից:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը: