Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվե՞լ է. ինչ է պատմում նրա ընկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել Է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դերասանն իր հետ միասին փորձել Է բացել Է Մոսկվայի Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ ձերբակալվել Է ոստիկանության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, թե ոստիկանները Ջիգարխանյանին ձերբակալել են այն պահին, երբ հանրահայտ դերասանն իր ընկեր Սողոմոնյանի հետ փորձել Է բացել Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի կողպեքը, որտեղ նա ապրում Էր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ: Բնակարանը կնոջ սեփականությունն Է:

«Հերթական հերյուրանքը: Արմեն Բորիսովիչը բնակարան Է բարձրացել տեղի բնակշահագործման գրասենյակի ներկայացուցչի հետ, որպեսզի մտնի եւ վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չԷր տվել, ներառյալ արտասահմանյան անձնագիրը, կենսաթոշակի վկայականը, բժշկական ապահովագրության վկայականը, բայց կողպեքները փոխված Էին: Նա իջել Է ցած, խոսել տնային կառավարչության ներկայացուցչի հետ եւ հեռացել: Ոչ մի կարգախումբ Էլ չի եղել, ես, ի դեպ, նույնպես այդ ժամանակ Մոսկվայում չԷի, իսկ Արմեն Բորիսովիչի հետ հեռախոսակապի մեջ Էի»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է Սողոմոնյանը:




Լրահոս